Արա Աբրահամյանը վերընտրվել է Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Համաշխարհային հայկական կոնգրեսի երկրորդ համագումարում կազմակերպության նախագահի պաշտոնում միաձայն վերընտրվել է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը: Համագումարը բացվել է հոկտեմբերի 15-ին Երեւանում: 
Ելույթ ունենալով համագումարում` վերընտրված նախագահը խոստացել է ամեն ինչ անել, “որպեսզի եւ Հայաստանի ու սփյուռքի, եւ հենց սփյուռքի ներքին  հարաբերությունները բարձր մակարդակի լինեն, որպեսզի ցանկացած հայ, որտեղ էլ լինի, թեկուզ տարին մեկ անգամ այցելի հայրենիք, եւ որպեսզի սփյուռքի ցանկացած հայ ձեռնարկատեր թեկուզ մեկ նեկայացուցիչ ունենա Հայաստանում”:
Համագումարում ընթերցվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը: Մասնակցել են աշխարհի 17 երկրներից 147 պատվիրակներ: Բացմանը ներկա են եղել  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:




Լրահոս