Իջեւանի տարածաշրջանի Դիտավան գյուղում վերջին շաբաթվա ընթացքում սատկել է չորս խոշոր եղջերավոր անասուն: Համայնքի բնակիչներն անհանգստացած են՝ կարծելով, որ համաճարակ է սկսվել: Գյուղի անասնաբույժ Նորիկ Օրդինյանը կարծում է, որ անասունների անկման պատճառը կարող է լինել կերային թունավորումը: Դա որոշելու համար սատկած անասունների մսից փորձանմուշներ են ուղարկվել Տավուշի մարզի անասնաբուժական լաբորատորիա: Լաբորատոր ստուգումները կպարզեն՝ Դիտավանում կա անասունների համաճարակ, թե ոչ:
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՍԱՏԿՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ