ՀԱՐՑ. Ի՞նչ նպատակով եւ ինչպե՞ս է հրապարակվում արժութային շուկայում ձեւավորված դրամի միջին փոխարժեքը ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Անահիտ Փանոսյան (51 տարեկան, տնտեսագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ ԿԲ կողմից արժութային շուկայում ձեւավորված դրամի միջին փոխարժեքը հրապարակվում է որպես հաշվարկային միավոր ՀՀ ԿԲ-ի համար, եւ ըստ ցանկության՝ կարող է օգտագործվել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից: ԱՄՆ դոլարի (այլ արժույթների շրջանառությունները ՀՀ արժութային շուկայում էական ծավալ չեն կազմում) նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքը հրապարակվում է համաձայն «ՀՀ տարածքում արժութային կարգավորումը եւ վերահսկողությունը» կանոնակարգ 8-ի, նախորդ օրը արտարժութային շուկայում ձեւավորված միջին կշռված փոխարժեքների հիման վրա՝ ՀՀ ԿԲ ներկայացված արտարժութային գործառնությունների վերաբերյալ հաշվետվությունների հիման վրա: Մնացած արժույթների նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքը հաշվարկվում է ԱՄՆ դոլար/այլ արժույթներ խաչաձեւ փոխարժեքների օգնությամբ (վերջիններս ձեւավորվում են այդ երկրների կենտրոնական բանկերի կամ բորսաների գնանշումներից):
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանի արժութային շուկայում փոխանակվում են հատուկենտ երկրների դրամային փոխարժեքները, այն դեպքում, երբ Հայաստանը որդեգրել է զբոսաշրջության զարգացման գերակա քաղաքականությունը: