Ժողովուրդ. Արա Աբրահամյանը պարզապես ծիծաղելի դրության մեջ է գցել եվ իրեն, եվ Սերժ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արա Աբրահամյանը պարզապես ծիծաղելի դրության մեջ է գցել և” իրեն, և” Սերժ Սարգսյանին: Նրա ղեկավարած Համաշխարհային հայկական կոնգրեսը հայտարարել է նախագահի ընտրություններում Ս. Սարգսյանի թեկնածությունը սատարելու մասին: Ու սա այն դեպքում, երբ նախագահական ընտրությունների գործընթացը դեռ չի մեկնարկել, ավելին, Ս. Սարգսյանը չի հայտարարել իր առաջադրվելու մասին: Ի վերջո, պետք չէ բացառել, որ Ս. Սարգսյանը հանկարծ չառաջադրի իր թեկնածությունը: Հավանաբար Ս. Աբրահամյանն այսպես որոշել է բոլորից առաջ ընկնել ու առաջինը հայտարարել Ս. Սարգսյանին սատարելու մասին: հիշեցնենք որ, ԱԽՔ, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը դեռ 2008թ.-ին էր նման հայտարարություն արել: Ի դեպ, “Ժողովուրդ”-ի աղբյուրները փոխանցում են, որ Աբրահամյանը 1,5 մլրդ դոլարի պարտք ունի ՌԴ բանկերից մեկին: Արդյունքում նա որոշել է վաճառել այնտեղի ունեցվածքն ու տեղափոխվել Հայաստան: Աբրահամյանի տեղակալ Արամ Գ. Սարգսյանը, սակայն, հերքել է այս լուրերը:




Լրահոս