Իսլամիստները սպառնում են սպանել 14 տարեկանից բարձր 500-600 եզդի տղաների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ                 Ամո Շարոյանը եզդի ազգին փրկելու կոչ է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Օգնեք մեր ազգին փրկեք մեր կրոնն ու բնօրրանը:

Իրաքի Շանգալ նահանգում շարունակվում է եզդի ժողովրդի ցեղասպանությունը, այո շարունակվում է, որովհետև այսօր էլ եզդիներին սպանում են, բռնությամբ վերաբնակեցնում են մեր ազգը ոչնչացնելու նպատակով:

Ականատեսների պատմելով` մի քանի օր առաջ մի խումբ եզդիների գերությունից փախնելուց հետո ԻՊ-ի հրեշները առանձնացրել են շուրջ 500-ից-600 գերի եզդիների, հիմնականում 14 տարեկանից բարձր տղաների և սպառնում են սպանել նրանց, որպեսզի դրանով «պատժեն» գերությունից փախած եզդիներին. նրանց բոլորի ճակատագիրը դեռևս անհայտ է:

Բազում պետություններ և միջազգային կազմակերպություններ, մի՞թե իրականության ընկալումը այդքան դժվար է: Շատ հեռու չգնալու համար ասեմ` արդար չէ, արդար չէ աշխարհի «կառավարիչներ»: Պայքարը ԻՊ-ի դեմ չի ավարտվել և չգիտես` երբ կավարտվի:

Բազմաթիվ հարցնում եմ, աղոթում և խնդրում եմ, բայց պատասխանը, դժբախտաբար, նույնն է. ժամանակ է անհրաժեշտ, ժամանակ, իսկ այդ ընթացքում ԻՊ-ի հրեշները գնդակարում, կախում և կենդանի այրում են եզդի ժողովրդի անմեղ զավակներին:

Ես հավատացած եմ, որ աշխարհն ունի այն մեծ պոտենցյալը, որ շատ կարճ ժամանակում կարող է վերացնել ԻՊ չարիքը, բայց, չգիտես ինչու, ուշացնում է: Ժամանակն է եթե հաջողվի ապա դա բոլոր աշխարհի հաջողությունն է եթե չասեմ փրկությունն է, իսկ սպասելը բոլորիս անհաջողությունն ու ձախողում է:

Ի սեր Աստծո փրկեք այդ 500-ից-600 գերիներին և ընդհանրապես մեր ազգին, մեր կրոնը մեր բնօրրան Շանգալը ԻՊ-ի հրեշներից»:




Լրահոս