«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սրտնեղած է իր երբեմնի ամենավստահելի մարդուց՝ Սերժ Սարգսյանից: Ավելին, իր մտերմիկ շրջապատում վերջերս դժգոհել է, որ Ս. Սարգսյանը տարիներ շարունակ Վիկտոր Դալլաքյանին հովանավորել է, որպեսզի վերջինս դաժան քննադատի իրեն: Նշենք, որ Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը այժմ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է, նրա վրա դրված են նաեւ ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցչի պարտականությունները: Փորձեցինք ստացված տեղեկությունը ճշտել Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից, սակայն նա դարձյալ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ