ՄԵՂԱԴՐՅԱԼ ԿԴԱՌՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքաշինության նախկին նախարար ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանը Ազգային գրադարանի շենքի վերանորոգման չարաշահումների կապակցությամբ հարուցված քրեական գործով երեկ որպես վկա հրավիրվել է ոստիկանություն՝ ցուցմունք տալու: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սա դեռ առաջին քայլն է, եւ իշխանական վերնախավում որոշում կա ԲՀԿ-ական Վարդանյանին վկայից մեղադրյալ դարձնելու մասին: Նշենք, որ Վարդանյանն ակնհայտ անտրամադիր է եղել, ու երբ նրան հարցրել են՝ ինչպես է, ասել է. «Ո՞նց պտի լինեմ, արդեն չեմ հասկանում՝ ինչ ա կատարվում»:
Ի՞նչ կլինի նախկին նախարարի ապագան, մեղադրանք կառաջադրվի՞: Մեր հարցին ԲՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Դուք կանխատեսման ոլորտից եք հարց տալիս, որն ինձ համար չէ: Ուշադիր հետեւում ենք ընթացքին: Եթե հանկարծ լինեն անիրավաչափ գործողություններ նրա հանդեպ, անմիջապես կարձագանքենք: Նա այս գործում, որն իր հետ, ըստ էության, չի էլ առնչվում, բացի վկայի կարգավիճակից, այլ ձեւով ներգրավված չէ»:




Լրահոս