«Կարող է այս խմորումների արդյունքում ՀԱԿ-ն ավելի ամրապնդվի, եւ կատարվի, կներեք բառիս կոպտության համար, «առնետավազք», եւ մնա ուժեղ կորիզը»:
ԱԺ երիտասարդ պատգամավոր Նաիրա Կարապետյանը շատ է ցանկանում քաղաքական մտքերով աչքի ընկնել, բայց կարծես թե չի ստացվում: Ինչո՞ւ, բացատրենք. առնետավազքը սովորաբար լինում է այնպիսի վայրերից, որտեղ առաջվա ապահովությունը չկա: Օրինակ, երբ նավը սկսում է խորտակվել, առնետներն են առավել ակտիվությամբ փախչում: Եթե այդ միտքը ենթարկենք քաղաքական վերլուծության, ապա տրամաբանական կլինի հայտարարել, որ առնետավազքը բնորոշ է իշխանական կուսակցություններին: ՀԱԿ-ն ընդդիմություն է, եւ այնտեղից հնարավոր վազքին կարելի է ցանկացած անուն տալ, բացի առնետավազքից: