«ՉԻ» տեղեկություններով` ՀՀ պաշտպանության նախարարի գեղեցկուհի տիկինը, որը նախկինում եղել է նրա քարտուղարուհին, հարցեր լուծողի համբավ ունի։ Պարզվում է Պաշտպանության նախարարությունում ՊՆ առաջին տիկինն է մարդկանց աշխատանքի ընդունում ու ազատում աշխատանքից։
Ոլորտին տեղյակները լավ գիտեն, որ որեւէ յուղոտ պաշտոնի նշանակվելու համար ավելի լավ է գտնել «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանին կամ նրա մտերիմներից որեւէ մեկին, քան դիմել ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանին։ Վերջինս խուսափում է միջնորդներով գործ անել, բայց դե հարազատ տիկնոջը՝ նախկին ֆրանսաբնակ Ռուզաննային, մերժել չի կարողանում։ Նկատենք, որ Ռուզաննա Խաչատրյանն իրեն արդեն պատկերացնում է իբրեւ ՀՀ առաջին տիկին եւ սկսել է տարբեր ուղղություններով հարցազրույցներ տալ ու խելոք մտքեր արտահայտել։ Առավել ուշագրավ է, որ այդ հարցազրուցները լայնորեն տարածվում են ՊՆ աշխատակիցների եւ հատկապես նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի կողմից:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում