ՀԱՐՑ. Ես բազմազավակ մայր եմ, ունեմ չորս երեխա: Ցանկանում եմ «Կարմիր խաչ»-ի միջոցով տղայիս տանել արտասահման (եվրոպական որեւէ երկիր) բուժման նպատակով: Երկվորյակ տղաներիցս մեկը (չորս տարեկան) ի ծնե ունի ԺՃկ հիվանդություն (հեմիպլեգիա, հեմիպարեզ), որն առաջացել է թթվածնային քաղցի պատճառով: Նա ունի նաեւ գեպտախիզմ, պորտի գրիժա, զուգամիտվող շլություն: Խնդրում եմ ասել, թե ես ում պետք է դիմեմ, եւ ինչ փաստաթղթեր ներկայացնեմ՝ բուժումն իրականացնելու համար:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանում «Կարմիր խաչ» ընկերությունը երբեք չի ունեցել եւ չունի ծրագիր, որ հիվանդին բուժման նպատակով արտասահման ուղարկի: Հաշմանդամության խումբ ունեցողներին մենք բուժում ենք այստեղ: Իսկ արտասահման երբեք հիվանդ չենք ուղարկել, նման ծրագիր գոյություն չունի: Մենք բուժումը կազմակերպում ենք այստեղ՝ մեր հիվանդանոցում: Եթե հիվանդն ունի հաշմանդամության կարգ եւ պետպատվերի ցուցակի մեջ գրանցված է, ապա բուժումն իրականացվում է պետպատվերով: Բայց կրկնում եմ, որ ոչ մի անգամ «Կարմիր խաչ»-ը բուժման նպատակով որեւէ երկիր չի ուղարկել ոչ մեկին:
օգնական Վարսենիկ Կարապետյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մի կողմից պետությունը վստահեցնում է, որ մեր բուժհաստատություններն այնքան էլ ապահովված չեն անհրաժեշտ բուժտեխնիկայով, մյուս կողմից էլ հրաժարվում է հիվանդներին բուժման նպատակով արտերկիր ուղարկելու քայլեր ձեռնարկել: Հետաքրքիր է՝ «Կարմիր խաչ»-ն ինչ միջոցներով է իրականացնում պետպատվերի ցուցակում չգրանցված հիվանդների բուժումը, երբ շարքային քաղաքացիներն ի վիճակի չեն իրենց սուղ միջոցներով ստանալ համապատասխան բարդ բժշկական օգնություն: