Այսօր Հայաստանի քաղաքական կյանքը ճահիճ է. Արամ Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանում այսօր քաղաքական կյանքը ճահիճ է եւ այդ ճահիճը բավականաչափ դժվար կլինի շարժել, քանի որ քաղաքական ուժերը կողմնորոշում չունեն` ինչ ուղղությամբ Հայաստանի զարգացումը առաջ տանել:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց “Նոր ժամանակներ” կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
Նրա խոսքով` մենք չենք կարողանում քաղաքական և լրատվական դաշտում անցնել օբյեկտիվ քննարկման, ինչը մեզ անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք օբյեկտիվորեն հասկանալ Հայաստանի առաջ կանգնած հիմնախնդիրները, դրանց լուծման ուղիները և նախանշած այդ ուղիների կատարման մեխանիզմները, իսկ այս ամենն իր մեջ կարող է ներառել միայն` օբյեկտիվ քննարկումը:
Ըստ բանախոսի` իշխանություններն ամեն ինչ անում են միայն վերարտադրման մեխանիզմները կիրառելու համար, և օբյեկտիվ քննարկում թույլ չեն տալիս, որովհետև էլեկտրոնային լրատվամիջոցների 90 տոկոսը գտնվում է իշխանությունների հսկողության և նրանց շրջապատի ձեռքին:
Անդրադառնաով Օսկանյանի գործին՝ Ա. Կարապետյանը համոզմունք հայտնեց, որ Վ. Օսկանյանը մտցվել է մի սցենարի մեջ, որում ինքը չի եղել: “Սցենարի նպատակը եղել է պրոռուսական իշխանություն, արևմտամետ ընդդիմություն”,- նկատեց Արամ Կարապետյանը: 




Լրահոս