Երեկ «Զվարթնոց» օդանավակայանը հերթական անգամ պարտքերի պատճառով ժամանակավորապես դադարեցրել էր «Արմավիա» ավիաընկերության չվերթերի սպասարկումը: Եւ միայն օրվա կեսից հետո, երբ վճարվեց պարտքի մի մասը՝ 90 մլն դրամ, օդանավակայանը սպասարկեց նաեւ «Արմավիա»-ի չվերթերը: Ուշագրավն այն է, որ ամեն անգամ, երբ «Արմավիա»-ի պարտքերի պատճառով «Զվարթնոց»-ը չի թույլատրում չվերթեր իրականացնել, տուժում են ՀՀ քաղաքացիները: Ու այսօր չկա մեկը, որ որեւէ կերպ կարգավորի խնդիրը, թեկուզ նման անորակ ծառայություններ մատուցելու համար «Արմավիա»-ին զրկի չվերթեր իրականացնելու իրավունքից: «Քանի որ նրանք առանձին տնտեսվարող սուբյեկտներ են, մենք այս պահին որեւէ միջնորդություն ցույց չենք տալիս, մինչեւ իրենք իրար մեջ չկարողանան փոխհամաձայնության գալ: Նախկինում ինչքան նմանատիպ դեպք եղել է, մեկ օրվա ընթացքում կարգավորվել է: Մի անգամ քաղավիացիան միջնորդեց, եւ նրանց միջեւ պարտքերի մարման ժամանակացույց-համաձայնագիր կնքվեց»,-«Ժողովուրդ»-ին տեղեկացրեց քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը:
ԿՍՊԱՍԱՐԿԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ