Նեպալում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Վելիչկինը հայտարարել է երկու ռուս զբոսաշրջիկների դի հայտնաբերելու մասին, ովքեր անհետացել էին երկրաշարժի ժամանակ: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
«Այսօր՝ կեսորին, Կատմանդուի բուժհաստատություն է տեղափոխվել երկու չճանաչված դի, ենթադրաբար, եվրոպացու դի»,-տեղեկացրել է Վելիչկինը:
Նա հավելել է, որ Նեպալում Ռուսաստանի հյուպատոսության մասնագետներն ու ՌԴ ԱԻՆ ջոկատները ճանաչել են զոհվածներին, նրանք անհետ կորած ռուս զբոսաշրջիկներ են եղել:
Մինչ այդ, ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», զոհվածները հանդիսանում են երկու ռուս դիվանագետներ՝ Պակիստանում Ռուսաստանի հյուպատոսության աշխատակիցներ:
Այս տեղեկությունը հաստատել են նաև Նեպալում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները:
Հիշեցնենք, որ Նեպալում ապրիլի 25-ին հզոր երկրաշարժ էր գրանցվել: