Տիմատին հոգեկան հիվանդ է ճանաչվել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտենում է Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակը: Տիմատին մասնակցում է միջացառումներից շատերին, սակայն ռեպերի բլոգում երգչին շատ են մեղադրում այն բանում, որ նա անգամ չի անցել զինվորական ծառայություն:

Սակայն Տիմատին գտել է` ինչ պատասխանել.

«Ես չեմ ծառայել, քանի որ բուժզննում անցելու տարում ինձ տվել են, այսպես կոչված, «սպիտակ զինգրքույկ»՝  ճանաչելով ծառայությանը հոգեպես ոչ պիտանի, քանի որ իմ մարմնի 60 տոկոսից ավելին ծածկված է դաջվածքներով»:

Paparazzi.ru-ն հիշեցնում է, որ այսպես կոչված «սպիտակ զինգրքույկ» է տրվում հոգեպես անհավասարակշռված մարդկանց: Տիմատին նաև պարծեցել է, որ, այնուամենայնիվ, կարող է կրակել, ավելին, նրան դա սովորեցրել է անձամբ Ռամզան Կադիրովը:

1431088285

1431088294




Լրահոս