ԱՄՆ-ն Հունաստանին խորհուրդ է տվել «Թուրքական հոսք»-ի փոխարեն Ադրբեջանի հետ գազատար կառուցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ իշխանությունները Հունաստանին կոչ են արել հրաժարվել «Թուրքական հոսք» գազատարի շինարարությունից՝  Անդրադրիատիկական գազատարի շինարարության օգտին, որը դիվերսիֆիկացնում է եվրոպական հոսքը՝ ադրբեջանական գազի միջոցով, հայտնում է հունական թերթ «Պրոտո տեմա»-ն:

«Դիվերսիֆիկացիան, վերջին արդյունքով, լավագույն միջոցն է հոսքի անվտանգությունն ապահովելու համար: Իսկ դա նշանակում է, որ գազ պետք է ստանալ այլ` ոչ ռուսական աղբյուրներից, որը հիմք կստեղծի մրցակցության համար»,- ասել է Աթենք կատարած այցի ժամանակ էներգետիկայի հարցերով ամերիկյան մասնագետ Էյմոս Հահշտեյնը:

Վերջինիս կարծիքով, Ադրբեջանը հիանալի գործընկեր է, որը կարող է բարձրացնել Եվրոպայի և Հունաստանի էներգետիկ անվտանգությունը:

Հիշեցնենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ «Թուրքական հոսք» գազատարի կառուցումը հետաձգվել է:




Լրահոս