Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյա տարելիցին նվիրված հանդիսավոր զորահանդեսը:
Զորահանդեսին մասնակցում է ավելի քան 16.500 զինծառայող, որոնց թվում են նաև Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Մոնղոլիայի, Թուրքմենստանի, Հնդկաստանի, Սերբիայի, Չինաստանի զինծառայողներ:
Զորահանդեսում ներգրավված է մոտ 200 միավոր ռազմական տեխնիկա, ինչպես նաև 143 ինքնաթիռ ու ուղղաթիռ: