ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի պետական բժշկական համալսարանում ռեկտորի թափուր պաշտոնի համար առաջիկայում ընտրություններ կանցկացվեն: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԿԳ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության բաժնի պետ Արթուր Բաղդասարյանը հաստատեց այս տեղեկությունը: Սակայն նա չցանկացավ նշել, թե ինչն է պատճառը, որ բուհը մինչ այսօր մնացել է առանց ռեկտորի:
Հիշեցնենք, որ 2012թ. հունիսի 16-ից, երբ Դերենիկ Դումանյանը նշանակվեց ՀՀ առողջապահության նախարար, Բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնը թափուր է մնացել: 4 ամիս է անցել, բայց ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում դեռ չեն շտապում ռեկտոր նշանակել:




Լրահոս