Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ մայիսի 9-ին նախագահ Բակո Սահակյանը Հաղթանակի 70-րդ տարեդարձի, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:
Տոնական միջոցառումներին մասնակցում էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ երկրոդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԼՂՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Սփյուռքից եւ արտերկրից:
Այնուհետեւ երկրի ղեկավարը դիտել է Վերածննդի հրապարակում պաշտպանության բանակի հետախուզական ստորաբաժանումների պարապմունքների ցուցադրումը: