ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, երբ քաղաքացին ցանկանում է օրինական ճանապարհով վառելափայտ ձեռք բերել, ապա ի՞նչ պետք է անի: Ենթադրում եմ, որ դրա համար հատուկ թույլտվություն է անհրաժեշտ: Խնդրում եմ ասել նաեւ, թե ընդանրապես ինչ հետեւանքների են հանգեցնում ապօրինի հատումները:

Գագիկ Մարկոսյան (32 տարեկան, իրավաբան)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Եթե քաղաքացին ցանկանում է ձեռք բերել վառելափայտ, ապա կարող է այցելել անտառտնտեսություն, ստանալ համապատասխան փաստաթուղթ (անտառհատման տոմս): Հետո մտնելով անտառիրավունք՝ նա արդեն կարող է անտառհատման տոմսում նշված վայրից հատել համապատասխան քանակի, տեսակի եւ ծավալի փայտանյութ:
Իսկ ինչ վերաբերում է ապօրինի հատումներին, ապա պետք է նշել, որ դրանց հետեւանքով հատված տեղամասերում եւ դրանց հարող տարածքներում առաջանում են հողատարման, ձորակառաջացման, աղբյուրների եւ գետերի ջրային հաշվեկշռի նվազեցման, ողողատների եւ սելավների առաջացման, սողանքների ակտիվացման, փոշու ամպերի գոյացման եւ այլ կարգի բացասական երեւույթներ:

Անտառների պետական մոնիթորինգի կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեր օրերում քիչ թվով մարդիկ կգտնվեն, որոնք համապատասխան փաստաթղթեր ունեն՝ փայտանյութ ձեռք բերելու համար: Օրենքը հստակ սահմանվել է, բայց մասամբ է կիրառվում, եւ, որպես կանոն, շատերն ապօրինի ծառահատումներ են իրականացնում, որի հետեւանքով էլ անտառները «քաչալացել են»:




Լրահոս