Դեպքի ժամանակ զինվորից մի քիչ հեռու ինչ-որ մեկն էլ է եղել. զինծառայողի ինքնասպանության գործով ձերբակալություննե՞ր կլինեն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 8-ին ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում մահացած 20-ամյա Հարություն Համբարյանի հայրը` Հրայր Համբարյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահ պնդեց, որ իր որդին չէր կարող ինքնասպանություն գործել: Ըստ հոր, կատարվածը կա՛մ պատահականություն է, կա՛մ սպանություն, բայց ոչ երբեք ինքնասպանություն:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում մահացած զինվորի հայրը, որը Արեւաշող համայնքի ավագանու անդամ է, ասաց, որ դեպքից մեկ օր առաջ որդին խոսել է քրոջ եւ մոր հետ. «Նա այն աստիճանի հավասարակշռված տղա էր, որ չեք պատկերացնում: Նա չէր կարող, իրոք, չէր կարող ինքնասպանության գնալ: Նա նաեւ այն տղան չէր, որ իրեն այնքան վատ պահեր կամ խնդիրներ ունենար որեւէ մեկի հետ, որ նրանք էլ ցանկանային հաշվեհարդար տեսնել ու սպանեին իրեն: Չգիտեմ, ինձ ոչինչ չեն պատմել, մենակ խոսակցություններ են հասել, որ դեպքի ժամանակ իրենից մի քիչ հեռու ինչ-որ մեկն է եղել, իսկ թե ով է, բան չգիտեմ ու որեւէ բան չեմ ասում: Ինչ ասեմ, գոհ էր ծառայությունից, դեկտեմբերին տուն պիտի գար, բայց…»…

Ըստ շրջանառվող լուրերի՝ չի բացառվում, որ տղայի մահվան գործով ձերբակալություն լինի»:




Լրահոս