Այսօրվա դրությամբ Ղրղզստանի իրավապահ մարմինների աշխատակիցները պարզել են 352 հանրապետության քաղաքացիների ինքնությունը, ովքեր մեկնել են Սիրիա՝ զինված հանցավոր խմբավորումների կողմից մասնակցելու ռազմական գործողություններին: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի ՆԳՆ 10-րդ վարչության պետի տեղակալ Ռայիմ Սալիմովը:
Նրա խոսքերով՝ Սիրիա մեկնածների ցուցակում կա նաև 49 կին:
«Մեր տվյալներով՝ 31 Ղրղզստանի քաղաքացիներ զոհվել են այդ երկրում զինված հակամարտության արդյունքում: Եվս 5 մարդ ինքնակամ կերպով վերադարձել է հայրենիք»,- ասել է Սալիմովը:
Ընդ որում, նա նշել է, որ վերջերս հենց Մոսկվա-Ստամբուլ չվերթից մի քանի կանայք են իջեցվել, ովքեր մտադիր էին մեկնել Սիրիա ու Իրաք՝ մասնակցելու այդ երկրներում զինված հակամարտություններին: