Armlur.am-ի տեղեկություններով, երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում. քաղաքացի Արսեն Խաչատրյանը ծծմբաթթու («կիսլատա») է խմել: Armlur.am-ին հաջողվեց պարզել, որ նշված քաղաքացին «ԷԿԼՕՖ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վարդենիսի ներկայացուցչության տնօրեն Արսեն Խաչատրյանն է, ում դեպքից հետո շտապ տեղափոխել են Երևան:
Armlur.am-ի հետ զրույցում վարկային կազմակերպության Վարդենիսի ներկայացուցչությունից հայտնեցին, որ դեպքի հանգամանքների մասին ստույգ որևէ ինֆորմացիա դեռևս չունեն, միայն գիտեն, որ Ա. Խաչատրյանի առողջական վիճակը ծանր է:
Նշենք, որ Վարդենիսում դեռևս չճշտված լուրեր են շրջանառվում, թե Արսեն Խաչատրյանն ինքնասպանության փորձ է արել: Որքանով են լուրերը համապատասխանում իրականությանը, առայժմ ճշտել չհաջողվեց: