Ռուսաստանի կառավարությունը հանձնարարել է մի շարք գերատեսչությունների դիտարկել Դաշնային հակամենաշնորհային ծառայության՝ ռուբլով բորսային առևտրի զարգացման մասին առաջարկը: Սա վերաբերում է տարբեր ապրանքներին, որոնց թվում են նավթն ու նավթամթերքները: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով իր իրազեկ աղբյուրներին:
Հանձնարարականն ուղարկվել է Ռուսաստանի Ֆինանսների, Էներգետիկ զարգացման նախարարություններ, Դաշնային մաքսային ծառայություն ու Կենտրոնական բանկ: Իրենց առաջարկները վերոնշյալ կազմակերպությունները պետք է ներկայացնեն մինչ մայիսի 14-ը:
ՌԴ Հակամենաշնորհային կենտրոնում նշում են, որ սա կբարձրացնի ազգային արժույթի մրցունակությունն ու ռուբլու համար հավելյալ պահանջարկ կստեղծի: