Խաչաղբյուր 2 ՓՀԷԿ-ի փորձագիտական եզրակացությունը չեղյալ է համարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն, այսօր` հոկտեմբերի 26-ին, ստորագրել է “Մեգաէներջի” ՍՊԸ-ին “Խաչաղբյուր-2” ՀԷԿ-ի շինարարության համար տրված փորձագիտական դրական եզրակացությունը:
Նախարարի հրամանի համար հիմք են ծառայել հատուկ աշխատանքային խմբի նախօրեին արած առաջարկությունները: Ըստ այդմ` “Մեգաէներջի”-ն ՀԷԿ-ի շինարարության ընթացքում շեղվել է նախագծից: Մասնավորապես` ջրառի եւ ջրահեռացման կետերը կապող ճանապարհի երկայնքով իրականացրել է ծառահատումներ, ինչի իրավունքը չուներ:
Աշխատանքային խումբը նշել է, որ հնարավոր չէ պարզել, թե արդյոք փոքր ՀԷԿ-ի շինարարությունը տեղի է ունենում “Իջեւան” եւ “Արջատխլենի”արգելավայրերի տարածքներում, քանի որ այդ արգելավայրերի սահմանները հաստատված չեն:
Նշենք, որ “Խաչաղբյուր-2” փոքր հէկ-ի կառուցումը հարուցել է հարակից Ենոքավան եւ Գետահովիտ համայնքների բնակիչների դժգոհությունը, քանի որ շինարարական աշխատանքների ընթացքում ցամաքել է գյուղերը սնուցող խմելու ջրի աղբյուրը, գետում անհետացել են ձկները:




Լրահոս