Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է կատարել Հայ Եկեղեցու թեմերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նշանակումներ Հայ առաքելական սուրբ Եկեղեցու տարբեր թեմերում:
Մայր Աթոռի միաբան Տ. Առեն վարդապետ Շահենյանը ծառայության է նշանակվել Գեղարքունյաց թեմում: Տ. Հայրիկ աբեղա Հովհաննիսյանը, ազատվելով Ուկրաինայի հայոց թեմի Ղրիմի առաջնորդական փոխանորդի եւ Սուրբ Խաչ վանքի վանահոր պարտականություններից, նշանակվել է Շվեյցարիայի հայոց թեմում` որպես Ժնեւի եւ Լեմանի շրջանի Սբ. Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ:
Մայր Աթոռի հյուրընկալ Տ. Մխիթար աբեղա Գրիգորյանը ծառայության է կոչվել Ուկրաինայի հայոց թեմում` որպես Ղրիմի առաջնորդական փոխանորդ եւ Սուրբ Խաչ վանքի վանահայր:




Լրահոս