Արարատի մարզպետի օրերը հաշված են, վարչապետը «հարթում» է որդու՝ դեպի մարզպետ տանող ճանապարհը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Վարչապետի՝ Արարատի մարզի նկատմամբ հավակնությունները որդուն Արտաշատի քաղաքապետ կարգելով չեն սահմանափակվում: Մեր տեղեկություններով, Հովիկ Աբրահամյանը հիմիկվանից «հարթում» է որդու՝ դեպի մարզպետ տանող ճանապարհը:

Մենք 2 ամիս առաջ էինք գրել, որ Հովիկ Աբրահամյանն Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին զգուշացրել է, որ նրան 2 տարի անց փոխարինելու է իր որդին, սակայն մարզպետարանի մեր աղբյուրները պնդում են, որ մարզպետի օրերն արդեն հաշված են, քանի որ վարչապետը մտադիր է այդ աթոռը հանձնել իր հովանավորյալ, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Մարգարյանին, որը հայտնի է խարդավանքներ հյուսելու «շնորհքով»:

Վերջինս մարզում կձեւավորի «համապատասխան» մթնոլորտ, որ Արգամ Հովիկիչը հետո դժվարություններ չունենա:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս