«Էյր Արմենիա»-ն դեռ պատրաստ չէ վերսկսել չվերթները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Էյր Արմենիա» ավիաընկերությունը դեռ պատրաստ չէ, որպեսզի մայիսի վերջերին վերսկսի իր չվերթները, ինչպես շաբաթներ առաջ ընկերությունը հայտարարել էր:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ընկերության մամլո խոսնակ Սիրակ Համբարձումյանը չվերթները վերսկսելու մասին ասաց. «Մենք դեռ նորություն չունենք, գումարը մի փոքր ուշանում է: Մայիսի վերջին արդեն ֆինանսավորումը կլինի, բայց չվերթները կսկսենք ավելի ուշ, որովհետեւ մայիսին չենք հասցնի»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս