Ծառուկյանը նոր քաղաքական դերակատարում է ստանձնում. չի բացառվում` կրկին դառնա ԲՀԿ ղեկավար. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախկին նախագահ, «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Արմավիրի և Արարատի մարզի խաղողագործների հետ, այդ հանդիպումները տեսագրվել են եւ ցուցադրվել «Կենտրոն» հեռուստաընկերությամբ: Ծառուկյանի այս վերադարձը և հայտնությունը ժողովրդի առաջ կարող է միայն մեկ բացատրություն ունենալ. Ծառուկյանը նոր քաղաքական դերակատարում է ստանձնում:

Հարցն այն է՝ արդյոք Ծառուկյանի վերադարձը հանրային կյանք ինքնուրո՞ւյն ընդունված որոշման արդյունք է, թե՞ այն համաձայնեցվել է Սերժ Սարգսյանի հետ: Սարգսյանը կարող է դեմ չլինել Ծառուկյանի ռեաբիլիտացիային՝ նկատի ունենալով, որ հիմա այդ ռեաբիլիտացիան կարող է տեղի ունենալ իր վերահսկողության տակ եւ այն չափով, որքան որ իր համար ցանկալի է: Ծառուկյանը կխաղա Սարգսյանի գրած սցենարով, եւ չի բացառվում, որ նույնիսկ վերադառնա ԲՀԿ ղեկավարի պաշտոնին:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս