Գյուղացիները հետաքրքրվել են` ինչու Ծառուկյանն իրենց մենակ թողեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ նախկին նախագահ, «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանը մայիսի 12-ին հանդիպել է Արմավիրի և Արարատի մարզի խաղողագործների հետ: Նա լսել է գյուղացիների խոսքը  և պատրաստակամություն հայտնել նրանց օգնելու:

Armlur.am-ին տեղեկություններ են հասել, որ հանդիպման ժամանակ Ծառուկյանին մոտեցել է գյուղացիներից մեկը և հետաքրքրվել, թե ինչու վերջինս հեռացավ քաղաքականությունից ու չպայքարեց, չէ որ նրանից բոլորը փոփոխություններ էին ապասում: Ի պատասխան Ծառուկյանը ձեռքով թմթմփացրել է գյուղացու ուսին և նշել, թե «եկեք վատ բաներից չխոսենք»: Ծառուկյանը նշել է, թե եկել է խաղողի մթերման մասին խոսելու և այլ թեմաներից խոսելու ցանկություն չունի:

Այս առնչութամբ Armlur.am-ը զրուցեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ: Նա մեզ հետ զրույցում ո´չ հերքեց, ո´չ էլ հաստատեց, որ այդպիսի բան է եղել: Նրա պատասխանը ներկայացնում ենք ստորև. «Բոլոր այն հարցերը, որոնք ենթակա են եղել լուսաբանման, լուսաբանվել են, իսկ թե առանձին ինչ հարցեր են քննարկվել, որոնք չեն լուսաբանվել, դրանք անձնական տիրույթում են և ենթակա չեն լուսաբանման»:




Լրահոս