Իրանն իր նավի վրա հարձակման դեպքում սպառնում է պատերազմով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանը պատերազմ կսկսի ցանկացած պետության դեմ, որը կհամարձակվի հարձակվել իրանական նավի վրա, որը մարդասիրական բեռ է տեղափոխում Եմեն: Նման հայտարարություն է արել Իրանի Զինված ուժերի շտաբի պետի տեղակալ գեներալ Մասուդ Ջազայերին, փոխանցում է Fars-ը:

«Իրանի Կարմիր մահիկի` օգնություն տեղափոխող նավի վրա հարձակումը տարածաշրջանում պատերազմն կհարուցի»,- ընդգծել է Ջազայերին՝ հավելելով. «Եվ այդ կրակը հնարավոր չի լինի մարել կամ վերահսկողության տակ վերցնել»:

«ԱՄՆ-ն ու Սաուդյան Արաբիան պետք է իմանան, որ իրանական զսպվածությունն ունի սահման»,- նշել է նա:




Լրահոս