Ոստիկանները հարվածում ու սադրում էին սևազգեստ մայրերին. epress.am (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Epress.am-ը գրում է. այսօր մի խումբ ոստիկաններ նախագահական նստավայրի դարպասի մոտից քաշքշելով, հրելով և հարվածելով հեռացրել են բողոքի ակցիա անցկացնող բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին, ովքեր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպում են պահանջում։ Այսօր ոստիկաններն անակնկալի են եկել՝ զոհվածների ծնողներին տեսնելով նախագահականի դարպասի մոտ։

Նրանք ծնողների թիկունքում պատնեշ են կազմել և սկսել հեռախոսազանգեր կատարել։ Զանգերից հետո ոստիկանները ծնողներին ուժով հեռացրել են դիմացի մայթ։ Ոստիկաններից մեկը՝ ավագ լեյտենանտի կոչումով, հրելով ու քաշելով Բաղրամյան պողոտայի մյուս կողմ է տարել 2010 թվականին զոհված Վալերի Մուրադյանի մորը՝ Նանա Մուրադյանին, ապա 2010-ին զոհված Արթուր Ղազարյանի մորը՝ Իրինա Ղազարյանին։

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում




Լրահոս