Ռուսաստանում զբաղվածության կենտրոններում գրանցված գործազուրկների թիվը մեկ շաբաթում՝ 2015 թ. ապրիլի 29-ից մայիսի 6 ընկած հատվածում, աճել է 0.7 տոկոսով՝ հասնելով 1 միլիոն 13 հազար մարդու: Այս մասին ասվում է ՌԴ աշխատանքի նախարարության հայտարարության մեջ, հայտնում է Lenta.ru-ն: Գործազրկության աճ է գրանցվել Ռուսաստանի 66 շրջաններում, ինչպես նաև Բայկանուր քաղաքում, որը մինչ 2050 թվականը վարձակալվել է Ղազախստանից:
Գործազրկության թվի առավել մեծ աճ է գրանցվել Մագադանի, Վորոնեժի, Աստրախանի, Ռյազանի, Վոլգոգրադի, Կիրովի, Վոլոգդային ու Ռոստովի շրջաններում:
Գործազրկության թիվը կրճատվել է միայն ՌԴ 16 շրջաններում: