17 խաչքար՝ Կենտրոնի նորաբաց այգում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաք Երևանի գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության հրապարակ փողոցների միջնամասում ընկած այգին արդեն, կարելի է ասել, վերջնականապես պատրաստ է: Քաղաքապետարանի նախաձեռնությամբ վերակառուցված այգին, ինչ խոսք, օրվա ցանկացած ժամի այցելուների պակաս չի ունենում:

Եվ այսօր Armlur.am-ի տեղախցիկը ֆիքսեց, որ այգում տեղադրված է մոտ 17 խաչքար՝ պահպանված տարբեր դարաշրջաններից: Միգուցե քաղաքապետարանը նպատակահարմար է գտել մի վայրում նման քանակությամբ խաչքարեր տեղադրել, սակայն պետք է նշել, որ նույն այգում հետագայում տեղադրվելու է նաև Գարեգին Նժդեհի արձանը: Մնում է հուսալ, որ այգու արտաքին տեսքն այսքանից հետո չի տուժի: Սակայն միաժամանակ հարց է առաջանում, թե ինչո՞ւ է հենց նորակառույց այգում տեղադրվելու Գարեգին Նժդեհի արձանը: Թեպետ զարմանալու ոչինչ չկա. չէ՞ որ Գարեգին Նժդեհի հրապարակում էլ տարիներ առաջ խնամքով տեղադրվել է Սուրեն Սպանդարյանի արձանը:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ նորաբաց այգում տասնյոթ խաչքարերը ժամանակավոր են տեղադրվել. թե ուր են տեղափոխվելու հետագայում, դեռևս ճշտել չհաջողվեց:

11208992_908101932595853_173401315_n

11212316_908101695929210_1300269532_n

11225531_908101922595854_1515069420_n

11225690_908101685929211_1282945925_n

11225950_908101929262520_1235668132_n

11251443_908101895929190_682713717_n

11251538_908101902595856_927149519_n

11253827_908101925929187_1640852854_n

11255150_908101935929186_1007879817_n

11261455_908101679262545_277257671_n

11261455_908101702595876_2023753936_n

11262933_908101692595877_568332585_n

11262945_908101919262521_718913151_n

11267630_908101675929212_1090221942_n




Լրահոս