Նախագահականի մոտ բռնության ենթարկված մայրերը բազմաթիվ կապտուկներ են ստացել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի Խաղաղ հավաքների դիտորդական խումբը մամուլի հաղորդագրություն է տարածել այսօր նախագահականի առջև տեղի ունեցած միջադեպի մասին:

«Սույն թվականի մայիսի 13-ին, ՀՀ Նախագահի նստավայրի առջև, ճաղավանդակների մոտ  խաղաղ հավաք էին իրականացնում և իրենց բողոքն արտահայտում բանակում սպանված զինվորների ծնողները: Նրանք նախագահի աշխատակազմից պահանջում էին պատասխան ամիսներ առաջ տրված դիմումին` իրենց զավակների սպանությունների  գործերի վերանայման և արդարացի քննության վերաբերյալ:

Հենց սկզբից, երբ մայրերը մոտեցան ճաղավանդակներին, ոստիկանները, մոտ 10  հոգի, նրանց ետ հրեցին և հետագա 15 րոպեների ընթացքում,  պարբերաբար ուժ կիրառելով և գոռգոռալով, ստիպում էին հավաքի մասնակիցներին անցնել հանդիպակաց մայթ:

Ոստիկանները շարունակում էին հրել ցուցարարներին դեպի փողոցի երթևեկելի հատված, մայրերը չէին ցանկանում շարժվել: Այս ընդհարումը շարունակվեց որոշակի ժամանակ, մինչև ոստիկաններին հաջողվեց ստիպել ցուցարարներին լքել մայթը: Մայրերից վերջինը, ով մնացել էր մայթի վրա ոստիկանների կողմից կոպտորեն, ուժի կիրառմամբ տեղափոխվեց դիմացի մայթ:

Հավաքի մասնակիցները հայտնեցին, որ ստացել են բազմաթիվ կապտուկներ ոստիկանների հետ տեղի ունեցած ընդհարման արդյունքում:

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների ծնողներին քաշքելու դեպքի հետ կապված Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն:




Լրահոս