Բռնաբարության մեջ մեղադրվող Ալեքսանդր Յեմելյանենկոյին սպառնում է ևս 5 տարվա ազատազրկում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատախազը պահանջում է  բռնաբարության մեջ մեղադրվող ծանրքաշային խառնամարտիկ Ալեքսանդր Յեմելյանենկոյին դատապարտել 5 տարվա ազատազրկման և նշանակել տուգանք` 50 հազար ռուբլու չափով:

 

Նախաքննության տվյալներով` 2014-ի մարտի 3-ի գիշերը Յեմելյանենկոյին սեռական բնույթի ոտնձգություններ է իրականացրել իր տանը մաքրությամբ զբաղվող կնոջ նկատմամբ, գողացել է նրա անձնագիրը և սպառնալով` ստիպել թմրանյութեր օգտագործել:

Հիշեցնենք, որ դեպքից հետո մեկ ամիս շարունակ մարզիկը եղել է ազատության մեջ և կալանավայր է տեղափոխվել այն բանից հետո, երբ Տամբովում խմած վիճակում չի կարողացել կառավարել մեքենան և բախվել է քաղաքային լուսամփոփին:

11121737_824417854318682_40473907_n

11186437_824417857652015_1777619229_n

emelianenko-turma

 

 




Լրահոս