Մեքենաների` 2015 թ-ի ամենասպասված մոդելները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավտոշուկան չի կանգնում տեղում` փորձելով համընթաց ընթանալ ժամանակի տնտեսական, էկոլոգիական և էսթետիկ ազդեցությանը: Նրանք նվազեցնում են վառելիքի ծախսը` դրա հետ միասին ավելի հզոր դարձնելով շարժիչի հզորությունը և կատարելագործելով դիզայնը:

Ընթացիկ տարին խոստանում է առատ լինել նոր մոդելներով, որոնք կներկայացնեն ամենաճանաչված ավտոարտադրողները: Ձեր ուշադրությանն են ներկայացված 2015 թ-ի ամենասպասված նոր մոդելները:

  1. Chevrolet Colorado

The all-new 2015 Chevrolet Colorado Z71 is built with the DNA of a true Chevy truck and is expected to deliver class-leading power, payload and trailering ratings. Colorado goes on sale in fall 2014.

2015 թ-ի Chevrolet Colorado-ն երկդռնանի պիկապ է` 2.5 լիտրանոց I4 շարժիչով, որը ծախսում է մոտ 9 լիտր 100 կմ մայրուղին հաղթահարելու համար: Նույնիսկ մոդիֆիկացիան` 3.6 լիտրանոց V6 շարժիչը ծախսում է նույնքան վառելիք:

2

Այն կարող է տեղափոխել 730 կգ քաշ: Շուկայում այս մոդելը մրցակից գրեթե չունի: Սրահը կաշեպատ է և հագեցած Bose աուդիոհամակարգով:

  1. Audi A4

3

Այս մեքենան արժանի մրցակցություն է ցույց տվել Գերմանիայի ավտոշուկայում Cadillac ATS, BMW 3, Infiniti Q50 и Mercedes-Benz C-class ավտոմեքենաներին և նվաճել մրցանակներ: Լիաքարշ մոդելը հագեցած է 2 լիտրանոց TESI տուրբոշարժիչով (220 ձիաուժ) և 8 աստիճան փոխանցումատուփով:

4

Այն առանձնանում է շքեղ էքստերիերով, անզուգական ինտերիերով և հասանելի գնով` 35 500 դոլար: Ավտոմեքենան ունի Bang and Olufson աուդիոհամակարգ, իսկ քսենոնային լուսարձակներն ավելի հզոր և պայքառ են, քան մոդելների մեծամասնության մոտ: Կարելի է ընտրել տուրբո կամ դիզելային շարժիչով:

  1. Hyundai Genesis

5

Հարավկորեական ընկերությունը պնդում է, որ 2015 թ-ին Genesis զարմացրեց նոր մոդելով: Ըստ ընտրության` մոդելը կարող է լինել V6 շարժիչով (311 ձիաուժով) կամ V8 5 լիտրանոց շարժիչով:

6

Մեքենան ունի հրաշալի դիզայն, իսկ սրահը նախատեսված է 5 ուղևորի համար: Անվտանգությունը հագեցած է CO2 համակարգով, որը խոսում է մեքենայի էկոլոգիական լինելու մասին:

  1. Chrysler 200

7

Chrysler 200-ը կներկայացվի այս տարի, սակայն արդեն իսկ նվաճել է մի քանի մրցանակ: Օրինակ` Hispanic Motor Press-ը մոդելը ճանաչել է «Լավագույն սեդան»: Ընկերության կայքում շարունակ գովում են սրահի էլեգանտությունը և ժամանակակից տեխնոլոգիաները:

8

Քննադատները դրական գնահատական են տվել որակական և տեխնիկական բնութագրերին: Օրինակ` նշվում է 2.4 լիտրանոց V4 Tigershark II շարժիչի մասին (184 ձիաուժ): 4200 դոլարի դիմաց ավտոմեքենայում կարող է տեղադրվել V6 շարժիչ (295 ձիաուժ): Այն 100 կմ ճանապարհի վրա ծախսում է 7.5 լիտր վառելիք: Արժեքը կազմում է 22 695 դոլար:

  1. Lexus RC F

9

Ճապոնական արտադրության այս սեդանն ամենահզոր և ամենահարմարավետ կուպեներից մեկն է` շքեղ էքստերիերով: Մեքենան ունի ետին սպոյլեր, որը ավտոմատ կերպով առաջ է գալիս, երբ մեքենայի արագությունը հասնում է 80 կմ/ժ-ի:

10

Մեքենայի սրահում, ընկերության ներկայացմամբ, տեղադրված են մրցաշավային մեքենայի կաշվո նստատեղեր, հզոր աուդիոհամակարգ: 80 000 դոլարով կարելի է ստանալ 5 լիտրանոց V8 շարժիչով (460 ձիաուժ) մոդել:

  1. Subaru WRX STI

1

STI մոդելը շատ հարցեր է առաջացնում, որոնցից մեկը կապված է անվան հետ` Subaru Tecnica International: Մեքենան բնութագրվում է փոքր հզորությամբ, բարձր գնով և անհաջող դիզայնով, սակայն մրցաշավային մեքենաների աշխարհում այն ցանկալի մեքենա է:

2

Ավտոմեքենայի արժեքը կազմում է 4 495 դոլար:

  1. BMW X5 M и Х6 М

3

Այս մոդելներում համադրվում են արտաքին գեղեցկությունը և «վայրի» ուժը: BBC Top Gear-ի կարծիքով, սա սուպերքար է, որի հետ շատ հարմարավետ է ճանապարհին: BMW-ն այս մոդելն անվանել է M` «աշխարհում ամենահզոր տառը»: Մոդելը հագեցած է 4.4 լիտրանոց V8 տուրբոշարժիչով` 560 ձիաուժ հզորությամբ: 0-100 կմ/ժ արագության մոդելը հասնում է 4.7 վայրկյանում:

4

X5-ի առավելագույն արագությունը կազմում է 330 կմ/ժ, սակայն համակարգիչը այն սահմանափակում է 250 կմ/ժ-ում: Մայրուղում վառելիքի ծախսը 100 կմ-ի համար կազմում է 12 լիտր, իսկ քաղաքային պայմաններում 100 կմ ճանապարհին ծախսում է 17 լիտր: Արժեքը կազմում է 93 600 դոլար:

  1. Lamborghini Huracan

5

Ո´չ գերմանացի, ո´չ ամերիկացի, ո´չ էլ ասիացի արտադրողները չեն կարող այնքան պարծենալ իրենց ավտոմեքենաներով, որքան իտալացիները: Ավտոմեքենան ճանաչվածությամբ փոխարինեց իր նախորդին` Gallardo-ին` ամենաշատ վաճառվողին ընկերության պատմության մեջ: Այն ունի 5.2 լիտրանով V10 շարժիչ (610 ձիաուժ):

6

100 կմ/ժ արագության մեքենան հասնում է 3.2 վայրկյանում: Իսկ առավելագույն արագությունը կազմում է 325 կմ/ժ: Մայրուղում վառելիքի ծախսը 100 կմ-ի ճանապարհին կազմում է 12 լիտր, իսկ քաղաքային պայմաններում 100 կմ ճանապարհին ծախսում է 17 լիտր: Արժեքը կազմում է 241 945 դոլար:

  1. Caddilac ATS

The 2015 Cadillac ATS coupe will go on sale in the summer of 2014. The first compact luxury coupe offered by Cadillac and based on the award-winning ATS sedan’s architecture, the ATS Coupe offers drivers the choice of rear-wheel drive or all-wheel drive, and a 2.0L turbocharged four-cylinder or a 3.6L six-cylinder engine.

Մոդելը հարուստ և հաջողակ այցելուների համար է: Շքեղ ավտոմեքենաների շուկան վերջին շրջանում աճում է, և Cadillac ընկերությունը ետ չի մնում և ունի իր բաժինը: Շատերին դուր է գալիս Raymond-ը, սակայն ոչ այնքան, որքան ATS-ը: Այն ունի հրաշալի սրահ` օրիգինալ լուսավորմամբ:

8

Սրահում տեղադրված են կաշվե նստատեղեր: Ավտոմեքենան, ըստ ընտրության, ունի 2 լիտրանոց V4 շարժիչ (272 ձիաուժ) կամ 3.6 լիտրանոց V6 շարժիչ (321 ձիաուժ): Արժեքը կազմում է 39 995 դոլար:

  1. Ford F – 150

9

Անկասկած Cadillac և Mercedes ընկերությունների ավտոմեքենաները մրցակցությունից դուրս են, սակայն 2015 թ-ին ավտոշուկայում հայտնվեց F150 մոդելը: Պիկապների վաճառքից ընկերությունը ստանում է իր եկամուտների 1/3-ը, որը կազմում է 30 մլրդ դոլար: Car և Drive հրատարակչությունները F սերիայի մոդելները ճանաչել են ամենավաճառվողները բրենդի պատմության մեջ:

10

2025 թ-ին ընկերությունը նախատեսում է 50%-ով կրճատել վառելիքի ծախսը (13-ից 8 լիտր): Ավտոմեքենան, ըստ ընտրության, ունի 2.7 լիտրանոց V6 շարժիչ կամ 5 լիտրանոց V8 շարժիչ` լրացուցիչ 3000 դոլար վճարելով: Բազային մոդելի արժեքը կազմում է 26 615 դոլար, իսկ Platinum Super Crew` 52 000 դոլար:

Novate-ի նյութերի հիմքի վրա




Լրահոս