Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում կատարվել են փոփոխություններ: Ինչպես տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից` նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Վազգեն Սարգսյանի անվան “Հանրապետական” մարզադաշտում նշանակված հանդիպումները կսկսվեն ժամը 18:00-ին:
Հուլիսի 3-ից հետաձգված “Գանձասար”-“Փյունիկ” և օգոստոսի 11-ից հետաձգված “Բանանց”-“Շիրակ” հանդիպումները կկայանան նոյեմբերի 7-ին` ժամը 15:00-ին:
Հոկտեմբերի 21-ից հետաձգված “Ուլիս”-“Արարատ” հանդիպումը կկայանա նոյեմբերի 7-ին` ժամը 18:00-ին: Հոկտեմբերի 21-ից հետաձգված “Իմպուլս”-“Գանձասար” և “Բանանց”-“Միկա” հանդիպումները կկայանան նոյեմբերի 21-ին` ժամը 14:00-ին: Հոկտեմբերի 21-ից հետաձգված “Փյունիկ”-“Շիրակ” հանդիպումը կկայանա նոյեմբերի 21-ին` ժամը 18:00-ին: Ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է նաեւ, որ 2012-2013թթ Հայաստանի Գավաթի խաղարկության վիճակահանությունը կկայանա ՀՖՖ գրասենյակում նոյեմբերի 8-ին` ժամը 15:00-ին: