Ոստիկանությունը Գորիսի միջադեպի մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանքներ է իրականացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ Armlur.am-ը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից հետաքրքրվել էր, թե ինչ միջոցառումներ է իրականացնում ոստիկանությունը տեղի ունեցած միջադեպը բացահայտելու հարցում, Ահարոնյանը պատասխանեց հետեւյալը.

«Ոստիկանությունը ակտիվ որոնողական, ինչպես նաև բացատրական աշխատանքներ է կատարում միջադեպի մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: Անհանգստանալու կարիք չկա»:

Օրերս Աշոտ Ահարոնյանը սոցցանցի իր էջում անդրադարձել էր այս դեպքին՝ գրելով.

«Բազմիցս ասել ու կրկնում ենք. չբացահայտվող հանցագործություններ չկան, և ոչ մի հանցագործ անպատիժ չի մնում»:

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Գորիսի տարածքի «Սդղի գյոլ» կոչվող կոչվող հատվածում տեղի էր ունեցել ծեծկռտուք, որում որպես մասնակից շրջանառվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի անունը, ով, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, մեկնել է Կիև:




Լրահոս