20 հետաքրքիր խորամանկություններ, որոնք կթեթևացնեն ձեր առօրյա հոգսերը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կյանքը անկանխատեսելի երևույթ է. մեկ գինին կթափվի վերնաշապիկին, մեկ կոճակը կպոկվի:

Որպեսզի այդպիսի փոքրիկ անհաջողությունների պատճառով չհրաժարվեք ձեր սիրելի իրերից, ռուսական AdMe.ru կայքը առաջարկում է 20 օգտակար խորհուրդ, որոնք ներկայացնում ենք ստորև:

1. Կիտրոնի հյութը կամ կերակրի սոդան թույլ կտա մեկընդմիշտ ազատվել վերնաշապիկների թևատակերի դեղնածությունից:

1

2. Որպեսզի ձեր սիրելի հագուստը չկորցնի նախնական տեսքը, այն մի քանի ժամ դրեք սառնարանը:

2

3. Հագուստի էլեկտրականացման դեմ կարելի է պայքարել չոր անձեռոցիկով. պարզապես այն հակառակ կողմից քսեք ձեր հագուստին:

3

4. Զգեստի վրայի փոքրիկ ճմռթվածությունները կարելի է հարթել մազերի արդուկով:

4

5. Տոնային քսուկի հետքերից հեշտությամբ կազատվեք մազերի լաքի միջոցով:

5

6. Նեղ կոշիկները լայնացնելու համար տոպրակների մեջ ջուր լցրեք, այն տեղավորեք կոշիկի մեջ և մի ամբողջ գիշեր թողեք սառցախցիկում:

6

7. Որպեսզի ազատվեք կարմիր գինու հետքից, դրա վրա սպիտակ գինի լցրեք, որի վրա կերակրի սոդա: Այդպես թողեք 2-3 ժամ և լվացեք:

7.1

7

8. Որպեսզի ձեր ձմեռային երկարաճիտք կոշիկները պահպանեն իրենց ձևը, դրա մեջ կլորացված ամսագիր դրեք:

8

9. Եթե ոտքերի կրունկներին կոշտ դեզադորանտ քսեք, ապա նոր կոշիկը անհանգստություն չի պատճառի:

9

10. Որպեսզի կաշվե բաճկոնը փափկի, պարզապես թռչեք այն. օրինակ` կարող եք քայլել անձրևի տակով:

10

11. Մազերի լաքը օգնում է իրերի վրայից հանել կարմիր շրթներկի հետքը:

11

12. Եթե կորցրել եք ձեր ականջօղի ետևի մասը, ապա այն կարող եք ամրացնել մատիտի ռետինի օգնությամբ:

12

13. Որպեզի նոր կոշիկի հետ խնդիրներ չառաջանան, հագեք հաստ զուգագուլպա, ապա ձեր կոշիկներ, և վարսահարդարիչը պահեք վրան: Գործողությունը կարող եք մի քանի անգամ կրկնել:

13

14. Արևային ակնոցի թուլացած պտուտակը կարելի է ամրացնել եղունգի անգույն լաքով:

14

15. Զամշե կոշիկի վրայի հետքերը կարելի է վերացնել ռետինի միջոցով:

15

16. Հագուստի վրայի քոլքոլները կարելի է մաքրել սափրիչի միջոցով:

16

17. Եթե հագուստի վրայի շղթան դժվարությամբ է բացվում կամ փակվում, ապա դրա ատամիկներին պարզապես մի փոքր մատիտ կամ շրթներկ քսեք:

17

18. Խառնեք լվացող միջոցները սոդայի հետ, վերցրեք ատամի խոզանակը, և ինչպես նորը, մաքրեք ձեր սպորտային կոշիկները:

18

18.1

19. Լայն ջինսե տաբատը հեշտությամբ կարելի է տեղավորել երկրաճիտք կոշիկի մեջ:

19

20. Որպեսզի մուգ ջինսը ամեն լվացքից հետո չփոխի գույնը, պարզապես ամեն անգամ լվանալիս մեքենայի մեջ մի փոքր քացախ լցրեք:

20




Լրահոս