ՀԱՐՑ. Ի՞նչ է իրենից ներկայացնում ավելացված արժեքի հարկը, ո՞ր դեպքերում է այն գանձվում եւ ինչպիսի՞ ծառայությունների դիմաց:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ-ն) անուղղակի հարկ է, որը գանձվում է ապրանքների ներմուծման դեպքում, մատակարարի կողմից մատակարարվող ապրանքների եւ մատուցվող ծառայությունների դիմաց եւ վերականգնվում է գնորդի կողմից առեւտրային շղթայի յուրաքանչյուր փուլում՝ մինչեւ վերջնական սպառողը:
Ապրանքների մատակարարումից կամ ծառայությունների մատուցումից հաշվարկված եւ դրանց ձեռք բերման դիմաց մատակարարներին (ապրանքների ներմուծման դեպքում՝ մաքսային մարմիններին) վճարած ԱԱՀ-ի գումարների տարբերությունը փոխանցվում է պետական բյուջե սահմանված ժամկետում:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացված արժեքի հարկը, կարելի է ասել, «ամենադաժան» հարկերից մեկն է, որից խուսափում են գրեթե բոլոր գործարարները: Գոնե գանձելիս օբյեկտիվություն կիրառվի: