Սենդի փոթորկի զոհերի թիվը հասել է 72-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 30-ին ԱՄՆ-ի արեւելյան հատվածում վրա հասած “Սենդի” փոթորկի զոհերի թիվը հասել է 72-ի: Տարերքն ամենաշատ վնասը հասցրել է Նյու Յորք, Նյու Ջերսի եւ Մերիլենդ նահանգներին: Նյու Յորք քաղաքում զոհվել է 22 մարդ: Մերիլենդում զոհվել է 9 մարդ, Նյու Ջերսիում` 6: Նյու Յորքն սկսել է աստիճանաբար վերադառնալ իր բնականոն կյանքին: Չնայած դեռեւս չի աշխատում մետրոն եւ չի վերսկսվել մերձքաղաքային գնացքների երթեւեկությունը, Մանհեթանում սկսել են գործել թատրոններն ու թանգարանները, վերականգնվել է էլեկտրամատակարարումը: Իշխանությունները պնդում են, որ մետրոյից ջուրը ցամաքեցնելու համար կպահանջվի 4-5 օր: Սակայն էլեկտրականության ամբողջական վերականգնումը կտեւի մինչեւ երեք շաբաթ:
Փոթորիկն անցել է, սակայն ԱՄՆ-ի Արեւելյան հատվածի տասնյակ քաղաքներ դեռեւս խավարի մեջ են: Փողոցները մինչ այժմ հեղեղված են:




Լրահոս