Կանադացի պրոֆեսոր Քրիստոֆեր Չարլեսի հայտնագործությունը շուտով կլուծի մարդկանց օրգանիզմում երկաթի պակասության խնդիրը: Աշխարհում շուրջ 2 միլիարդ մարդ ունի անեմիայի խնդիր, որի պատճառը գլխավորապես թերսնումն է, քանի որ աշխարհում շատերի համար անհրաժեշտ սնունդը չափազանց թանկ արժի: Դոկտոր Չարլեսի ձուկն ապահովում է մարդու օրգանիզմին անհրաժեշտ երկաթի 75%-ը:
«Այն կարող եք ջրում կամ ճաշի հետ եռացնել 10 րոպե, իսկ այնուհետև հանել: Վերջում ավելացրեք կիտրոնի հյութ, որն անհրաժեշտ է երկաթի մարսման համար»,- բացատրում է բժիշկը:
Պրոֆեսորը նաև շեշտում է, որ այս կերպ եփված ուտելիքը շատ ավելի օգտակար է և բացի այդ ուտելիքը համային որևէ փոփոխության չի ենթարկվում, իսկ երկաթե ձուկը կարելի է օգտագործվել երկար տարիներ: