«Գազպրոմն» առանց Թուրքիայի համաձայնության սկսել է «Թուրքական հոսք» գազատարի կառուցումը. Կոմերսանտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գազպրոմն» առաջին անգամ սկսում է խոշոր արտահանման նախագիծը ՝ չստորագրելով դրա համար անհրաժեշտ համաձայնագիրը. մենաշնորհային ընկերությունը հայտարարել է «Թուրքական հոսք» գազատարի կառուցման մեկնարկի մասին, գրում է «Կոմերսանտ» թերթը:

Արդյունքում «Գազպրոմը» կարող է Սև ծովի մեջտեղում մնալ կիսակառույց խողովակով, սակայն ընկերությունում կարծում են, որ հետաձգումը զուտ քաղաքական է ու Թուրքիայի հետ համաձայնագիրը կստորագրվի այդ երկրում հունիսի ամսի սկզբին՝ ընտրություններից հետո:

Մինչ այդ, Անկարայում նաև սպասում են պետական Botas ընկերության համար զեղչի: «Գազպրոմի» կողմից նախագծի վաղ սկսումը Թուրքիային բանակցային գործընթացում առավելություն է տալիս, սակայն կարծես թե այն արդեն կորցնելու բան չունի:

Հիշեցնենք՝ Սև ծովով «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի տեղակայումը կսկսվի հունիս ամսին, հայտարարել է «Գազպրոմի» կառավարման անդամ Օլեգ Ակսյուտինը:




Լրահոս