ՕԵԿ արտահերթ համագումարը կանցկացվի դեկտեմբերի 22-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ երեկոյան տեղի է ունեցել “Օրինաց երկիր” կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը` կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ: Քաղխորհուրդը քննարկել է կուսակցության կազմակերպչական խնդիրներին վերաբերող հարցեր, ինչպես նաև որոշում է ընդունել “Օրինաց երկիր” կուսակցության 11-րդ արտահերթ համագումարն անցկացնել սույն թվականի դեկտեմբերի 22-ին: 
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը քաղխորհրդին է ներկայացրել վերջերս Ռուսաստանի Դաշնություն և Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած աշխատանքային այցերի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները, ընդգծել դրանց կարևորությունը, ինչը լուրջ խթան կհանդիսանա Հայաստանի անվտանգության ամրապնդման, այդ երկրների հետ ռազմատեխնիկական և տնտեսական համագործակցության խորացման և զարգացման գործում:  
Արթուր Բաղդասարյանը նաև տեղեկացրել է, որ ՉԺՀ-ում պաշտոնապես հայտարարվել է ՕԵԿ-ի և Չինաստանի կոմունիստական կուսակցության միջև միջկուսակցական համագործակցության մասին:
ՕԵԿ քաղխորհուրդը, ի թիվս այս հարցերի, քննարկել է ներքաղաքական, ինչպես նաև արտաքին քաղաքական խնդիրներին վերաբերող հարցեր:




Լրահոս