2015թ. հունվարի 29-ին «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի համահայկական հռչակագիրը», հայոց ցեղասպանության ոգեկոչման 100-րդ տարվա հիմնական արարողակարգային միջոցառումները, առաջադեմ հանրության կողմից հայոց ցեղասպանությունը իրականացնորղներին դատապարտելը և ցեղասպանությունների կանխարգելման միջազգայնացման գործընթացները նոր հնարավորություններ ստեղծեցին հայոց պահաջատիրությունը և հայրենատիրությունը կյանքի կոչելու համար:
Առաջադեմ հանրությունը համոզվեց և արձանագրեց՝ Թուրքիայի Հանրապետությունում շարունակվում է հայերի և հայկական մշակույթի ցեղասպանությունը, խոչընդոտվում է դավանափոխ հայության սերունդներին հիշել և վերադառնալ իրենց արմատներին: Երեք տասնամյակ Թուրքիայի Հանրապետության կողմից փակ սահմանների և շրջափակման մեջ գտնվող Հայաստանի և Արցախի Հանրապետություններին, ինչպես նաև Ջավախքին պարտադրված է հայաթափում, իսկ սփյուռքին՝ ձուլում, ինչը ոչ թե հետևանք է, այլ հայոց ցեղասպանության շարունակություն:
Այս մասին քաղաքակիրթ աշխարհը լռում է կամ խոսում է մեծ դժվարությամբ:
Սույն իրողության շրջանակներում էր, որ ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը հայտարարեց՝ «Հայաստանի Հանրապետությունը, իր անկախացումից ի վեր, երբեք Թուրքիայից կամ որևէ այլ երկրից տարածքային պահանջներ չի ունեցել: Մեր կառավարության արտաքին քաղաքական օրակարգում նման խնդիր չի եղել և չկա այսօր: Սա հստակ է»: Ըստ էության, քաղաքական հանրությունը թե դրսում և թե ներսում դեռևս պատրաստ չէ ընդունելու հայ ժողովրդի՝ Հայաստանի Միացյալ Պետություն ունենալու անժամանցելի իրավունքը :
ԱՀՊ Վտարանդի Կառավարությունը, որպես հայրենատիրության իրավունքի կրող և ներկայացնող,
ա) փաստում է՝
-Հայոց ինքնության պահպանության, պահանջատիրության և հայրենատիրության գրավականը Հայաստանի Հանրապետությունն է,
-ՀՀ անկախության տարիները ցույց տվեցին, որ կուսակցականների և քաղաքական գործիչների մեծ մասն իրենց շահը վեր են դասում պետական շահերից: Կոռուպցիան, բյուրոկրատիզմը, սոցիալական անարդարությունը, աշխատանքի բացակայությունը, սոցիալ- տնտեսական կացությունը հանրության համար ստեղծել են անկանխատեսելի իրավիճակ: Արգելափակված են երկրի իրավա-քաղաքական ու տնտեսական ոլորտների արդյունավետ և ազգանպաստ զարգացումները, ինչն էլ հանդիսանում է արտագաղթի մեծ խթան,
-ՀՀ-ում մտավորականությունն արհամարհված է և մի կողմ քշված, քաղաքացին զրկված է պետականակերտ մշակույթից, գաղափարախոսությունից: Քաղաքական վերնախավի առողջ հատվածը պարտավոր է կասեցնել հիվանդ վերնախավի օրինախախտ և ապազգային գործունեությունը: Ժամանակն է արարողին ցույց տալ իր տեղը, ավերողին՝ իր տեղը,
-ՀՀ-ում հանրային և քաղաքական կամքը չի բավարարում հայրենատիրության և սեփական պետություն ունենալու գաղափարը նույնացնելու և այն ընկալելի դարձնելու քաղաքական բարձր դասին՝ գործարար հանրությանը և հայ մարդուն ընդհանրապես:
Երկրում ստեղծված իրավիճակը և բարոյա-հոգեբանական աննախադեպ անկումը հղի են անկանխատեսելի և անցանկալի հետևանքներով :
բ) մերժում է՝
-ներհայկական դաշտի յուրաքանչյուր քաղաքական անհանդուրժողականություն և պետա- կանակերտ խնդիրներին ծայրահեղ միջոցներով լուծումներ տալու մոտեցումները,
-ՀՀ-ում գործող իրավական, սոցիալական եւ դասակարգային առանձնաշնորհների համակարգը,
-ՀՀ-ում օրենքից դուրս գործող քաղաքացիական և հանրային իրավահարաբերությունների պարտադրված համակարգը,
գ) պնդում է՝
-ՀՀ-ում որպես սահմանադրական բարեփոխումների հիմք ընդունել «ԱՄՆ 28-րդ Նախագահ Վ.Վիլսոնի անբեկանելի, անժամանցելի Իրավարար Վճիռը» և Իրավարար Վճռով ամրագրված աշխարհասփյուռ հայրենազուրկ հայ մարդու հայրենիք ունենալու իրավունքը,
-համակարգային բարեփոխումների և տնտեսական համաներման միջոցով ՀՀ-ում ստեղծված իրավիճակի հաղթահարումը կենսական անհրաժեշտություն է: Հապաղելու իրավունք չունենք, հապաղելու գինը արտագաղթն է, տնտեսության քայքայումը և պետականության կորուստը,
-ՀՀ-ում կենսական անհրաժեշտություն է ֆինանսատնտեսկան գործունեության դուրս բերումը իրական ստվերից և կոռումպացված վերահսկողությունից: Պետք է գործի «Յուրաքանչյուրիս շահը համընդհանուր շահի մեջ է» կարգախոսը,
-ՀՀ-ում իրականացնել տնտեսական համաներում՝ իրավական ակտով հաստատված չափորոշիչներով և այն կիրարկելի դարձնել 1992թ. հունվարի 1-ից մինչև 2015թ. մայիսի 1-ը ընկած ժամանակաhատվածի համար:
դ) գտնում է՝
-ՀՀ-ում ստեղծված իրավիճակը հնարավոր է հաղթահարել բացառապես սահմանադրական և համակարգային բարեփոխումներով` թափանցիկ և օրենքով վերահսկելի փոխարկելի (ռոտացիոն) կառավարման համակարգի միջոցով: Աշխարհասփյուռ հայը պետք է համոզված լինի, որ իր հայրենիքում հայը բարձր արժեք ունի: «Բարձրացրու, որ բարձրանաս» կարգախոսը մեր իրականության մեջ պետք է վերածվի մտածելակերպի,
-ՀՀ-ում որպես սահմանադրական նորմ ճանաչել և հաստատագրել հայրենազուրկ հայ մարդու պահանջատրիության և հայրենատիրության իրավունքը՝ անկախ նրա բնակության վայրից, կացությունից, քաղաքացիությունից և կրոնական պատկանելիությունից,
-ՀՀ-ում և սփյուռքում կուտակված հիմնախնդիրները հետևանք են Միացյալ Հայաստան Պետության բացակայության: ԱՀՊ Վտարանդի Կառավարությունը, ՀՀ իշխանությունները և աշխարհասփյուռ հայ ժողովրդի ազգակերտ հատվածը պարտավոր են համագործակցել հանուն Միացյալ Հայաստան Պետության,
-ՀՀ-ում սահմանադրական և համակարգային բարեփոխումների միջոցով ապահովել իրավական պայմաններ՝ Հայաստանի Միացյալ Պետություն կազմավորելու համար:
Համոզված ենք՝ պահանջատրիությունը և հայրենատիրությունը հայի կենսակերպն է, և հզոր հայրենիք ունենալը՝ յուրաքանչյուր հայի նպատակը:
Վերը նշված խնդիրներին լուծումներ տալու համար անհրաժեշտ է նկատի ունենալ, որ
-աշխարհասփյուռ հայության համար առաջացել է քաղաքական և իրավական նոր կացություն, ինչը սկզբունքորեն տարբերվում է 1945-1953 թթ.(Территориальные претензии СССР к Турции) կացությունից ,
-քաղաքական և իրավական նոր իրավիճակ ձևավորողներից մեկն էլ 2011թ.-ին հռչակված Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունն է, որը 2014թ. սեպտեմբերի 1-ին դե ֆակտո և դե յուրե ընդունեց «ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի իրավահաջորդության մասի զիջման և ընդունման մասին» որոշումը,
-2014թ. սեպտեմբերի 1-ի որոշումը իրավունք է տալիս ԱՀՊ Վտարանդի Կառավարությանը՝ որպես աշխարհասփյուռ հայության զգալի մասի և Արևմտյան Հայաստանի քաղաքացիների բարձրագույն պետական մարմնի՝` միջազգային հանրությանը ներկայանալ հայրենատիրության իրավունքի պահանջատեր այն մասով, որ մասով Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը հանդես չեն գալիս,
-ԱՀՊ Վտարանդի Կառավարությունը իր կատարած և շարունակական իրավական քայլերով զրկում է Թուրքիայի Հանրապետությանը՝ Estoppel իրավական սկզբունքը «A legal principle that bars a party from denying or alleging a certain fact owing to that party’s previous conduct, allegation, or denial»՝ ԱՄՆ 28-րդ Նախագահ Վ.Վիլսոնի անբեկանելի, անժամանցելի Իրավարար Վճռի նկատմամբ կիրառելու հնարավորությունից,
-2015 թ. ապրիլի 25-ից հետո աշխարհասփյուռ հայ ժողովուրդը մտել է պահանջատիրության և հայրենատիրության ուղենիշ հանդիսացող նոր քաղաքական և իրավական գործընթացների մեջ, ուստի Հայաստանի Հանրապետության և ԱՀՊ Վտարանդի Կառավարության համագործակցությունը դառնում է ժամանակի հրամայականը:
ԱՀՊ Վտարանդի Կառավարությունը հայտարարում է ՝
ա) ՀՀ-ում ստեղծված իրավիճակը հաղթահարելու նպատակով ԱՀՊ Սահմանադիր Գերագույն Իրավարար Ատյանը հանդես կգա սահմանադրական բարեփոխումների ու տնտեսական համաներման վերաբերյալ նախագծերով և այն կփոխանցի ՀՀ պատկան մարմիններին՝ միասնաբար լուծումներ գտնելու ակնկալիքով,
բ) ԱՄՆ-ում պետական գրանցում ստացած Սահմանադիր Գերագույն Իրավարար Ատյանը և Արևմտյան Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիան պատրաստ են համագործակցել Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների հետ՝ իրականացնելու տնտեսական, քաղաքական և համակարգային բարեփոխումներ՝ ի շահ աշխարհասփյուռ հայ ժողովրդի և ապագա Հայաստանի Միացյալ Պետության,
գ) պատրաստ ենք համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնց համար գերակա է պահանջատիրությունը, հայրենատիրությունը, ՀՀ անկախությունը, մարդու իրավունքը (Human Rights),
դ) ընդունում ենք Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Օկամպոյի առաջարկը. «ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի գործընթացում ստանձնել առաջնորդի դերակատարումը»:
Ժամանակն է կյանքի կոչել հայ մարդու իրավունքը և համակարգային բարեփոխումների կիրարկումով կառուցել Հայաստանի Միացյալ Պետությունը: