«Նաիրիտի» ղեկավարությունը կատարում է նախարարության «հականաիրիտյան» քաղաքականությունը. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «ԱԺ-ում «Նաիրիտի» վերագործարկման հարցով ստեղծված ենթահանձնաժողովը մինչ օրս չի ստացել ՀԲ աուդիտի եզրակացությունը, որը վաղուց պատրաստ է ու ներկայացվել է կառավարությանը, և որը՝ որպես արդարացում ներկայացնելով՝ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել է գործարանի վերագործարկման ոչ նպատակահարմարության մասին: Ուշագրավն այն է, որ ենթահանձնաժողովը չի ստացել նաև վերագործարկման՝ «Նաիրիտի» տնօրինության ու մասնագետների կողմից մշակված ծրագիրը, որը, ըստ նախապես տարածված լուրերի, դեռ մոտ երեք ամիս առաջ էր ուղարկվել ԱԺ:

Թե ո՞ր կառույցում, գերատեսչությունում կամ օղակում է այս ծրագիրն անհետացել Աժ ճանապարհին, պարզ չէ: Եթե «Նաիրիտի» տնօրինությունը դիտավորությամբ է հայտարարում, թե ուղարկել է ծրագիրը, ապա ստացվում է, որ գործարանի ղեկավարությունը բացահայտ կատարում է նախարարության «հականաիրիտյան» քաղաքականությունը: Ընդ որում, մեր տեղեկությունների համաձայն՝ գործարանի ղեկավարությունն իր արարքը պայմանավորել է ՀԲ աուդիտով: Իբրև թե, երբ աուդիտը կուղակեն Աժ, այն ժամանակ էլ մենք մեր ծրագիրը կուղարկենք: Մինչդեռ մեկը մյուսի հետ որևէ կապ չունի, և առնվազն տարօրինակ է, որ իր իսկ մշակած վերագործարկման ծրագիրը տնօրինությունը կապում է ՀԲ բացասական եզրակացության հետ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս