Մենք բիրտ մեթոդների չենք դիմելու, արդար ընտրություն է լինելու. Արգամ Աբրահամյան. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Արտաշատում երեկ մեկնարկեց քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը: Երեկ «Ժամանակի» հետ զրույցում Արգամ Աբրահամյանը վստահեցրեց, որ ընտրություններին մասնակցելու է քաղաքակիրթ ձևով: «Մենք բիրտ մեթոդների չենք դիմելու, արդար ընտրություն է լինելու… Որ ընտրակաշառք բաժանենք, դուք կիմանաք, նման մտադրություն չունենք», – ասաց նա: Անդրադառնալով մյուս թեկնածուի՝ Գազի Հովոյի թեկնածությանը՝ Արգամ Աբրահամյանն ասաց, որ նրան մրցակից է համարում: «Ով որ մասնակցում է, բոլորին էլ մրցակից եմ համարում», – ասաց նա հորեղբոր՝ Ջոնիկ Աբրահամյանի հուշումից հետո»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս