Այսօր՝ մայիսի 21-ին, Ռիգայում մեկնարկել է «Արևելյան գործընկերության»՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի ու Բելառուսի գագաթնաժողովը:
Ինչպես հայտնում է Reuters-ը՝ Հայաստանն ու Բելառուսը գագաթնաժողովի ժամանակ հրաժարվել են ստորագրել ԵՄ ներկայացուցիչների պատրաստած «Արևելյան գործընկերության» հայտարարության տեքստը, որում խոսվում է Ռուսաստանի կողմից Ղրիմը անեքսիայի ենթարկելու մասին։
ԵՄ դիվանագետները ստիպված են տեքստի փոխզիջումային տարբերակ մշակել, հայտում է գործակալության աղբյուրը:
«Բանակցությունները շատ բարդ են եղել»,- հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը Բրյուսելում՝ գագաթնաժողովի հայտարարության նախագծի դիտարկումից հետո:
Նա ընդգծել է, որ գագաթնաժողովի հաջողությունը կախված կլինի այն բանից, թե ինչպես այն կընդունի Մոսկվան:
Հավելենք, որ Ռիգայում կհանդիպեն ԵՄ, Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ադրբեջանի ու Բելառուսի ԱԳՆ ղեկավարները: