Մայիսի 21-ին` ժամը 13:00-ի սահմաններում մի խումբ կենդանասերներ հավաքվել էին Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի մոտ`իրենց հուզող խնդիրները ներկայացնելու համար: Կենդանասերների հետ հանդիպել է Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը: Լսելով վերջինների կողմից բարձրացված հարցերը` քաղաքապետի օգնականը մանրամասն ներկայացրել է դրանց վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական դիրքորոշումը: Սամվել Մերթարջյանը մեկ անգամ ևս վերահաստատել է Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը նշված բոլոր կետերի շուրջ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցություն ծավալելու վերաբերյալ:
Սամվել Մերթարջյանը նաև նշել է, որ քաղաքապետարանը մշտապես ուսումնասիրում է ոլորտում առկա փորձը, և որպես օրինակ բերել է արտասահմանյան, այդ թվում նաև եվրոպական շուրջ 56 քաղաքների քաղաքապետարաններին փորձի փոխանակման առաջարկություններով հղված նամակները: Հանդիպման ավարտին կենդանասերները Սամվել Մերթարջյանին են փոխանցել առաջարկությունների փաթեթը: Քաղաքապետի օգնականը ևս մեկ անգամ վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստ է համագործակցության, բարձրացված բոլոր հարցերի քննարկմանը և համատեղ լուծմանը: