Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցներն այցելել են դեկտեմբեր ամսին Աղդամի շրջանում գերեվարված հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանին:
Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Կարմիր խաչի աշխատակիցների միջոցով հայ ռազմագերին ու նրա ընտանիքի անդամները տեղեկություններով են փոխանակվել:
Հիշեցնենք, որ 2014թ. դեկտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, թե իբր հայկական կողմը դիվերսիայի անհաջող փորձ է արել, ինչի հետևանքով «դիվերսիոն խմբի» անդամներից մեկը՝ Արսեն Բաղդասարյանը հայտնվել է Ադրբեջանում։ Ավելի ուշ ՀՀ ՊԲ մամուլի ծառայությունը հերքել է հայկական կողմի դիվերսիայի մասին տեղեկատվությունը, սակայն նշել է, որ Արսեն Էդուարդի Բաղդասարյանը՝ հանդիսանալով ՊԲ պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, ինչի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից: